Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած բոլոր դիվանագիտական ծառայողներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։
«Տարածաշրջանային լարվածության վերաբերյալ թարմացված տեղեկատվության և անվտանգության իրավիճակի պատճառով Մեծ Բրիտանիայի աշխատակիցները ժամանակավորապես դուրս են բերվել Իրանից», – ասվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Բրիտանական The Sun պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ արդեն տարհանել էր դեսպանին և հյուպատոսական անձնակազմին, իսկ դրանից հետո դիվանագիտական գործունեությունն իրականացրել է հեռավար։
Դեռևս պարզ չէ, թե ովքեր էին մնացել Թեհրանում և քանի մարդ է տարհանվել։
Add new comment