Submitted by detq-editor on
Իրանը փորձարկել է նոր «Sadid-365» հրթիռը

Իրանը փորձարկել է նոր «Sadid-365» հրթիռը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը հաջողությամբ փորձարկել են տեղական արտադրության հակատանկային հրթիռը, որը ստացել է «Sadid-365» անվանումը։

ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի Ջիհադի ուսումնասիրությունների և ինքնաապահովման կազմակերպության ղեկավար, գեներալ Ալի Կուհեստանին տեղեկացրել է, որ «Sadid-365»-ը կառավարվող հակատանկային հրթիռ է, որն ունի 8 կմ հեռահարություն, նախատեսված է զրահապատ տարբեր մեքենաներ ոչնչացնելու համար։

««Sadid-365»-ը բարձր ճշգրտության օպտիկական կառավարման հրթիռ է, որը թիրախը խոցում է վերևից և անգամ կարող է ոչնչացնել տանկերի ակտիվ պաշտպանության համակարգը»,- ասել է կազմակերպության ղեկավարը։

Գեներալը նշել է, որ հաջորդ փուլում ԻՀՊԿ-ի մասնագետները պատրաստվում են բարելավել հրթիռը և այն զինել կրակի կառավարման նոր համակարգով։

Add new comment