Լոնդոնը պատրաստ է բազմազգ ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Էնդի Բըրնհեմը հայտարարել է Ուկրաինայում բազմազգ ուժեր տեղակայելու պատրաստակամության մասին՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո: Այս մասին նա հայտարարել է Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Զուգահեռաբար Լոնդոնը Կիևին է փոխանցում Stone Cloak ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի արտադրության իրավունքները: Բրիտանիան արդեն մատակարարել է հազարավոր նման սարքեր, իսկ այժմ թույլ կտա Ուկրաինային դրանք թողարկել արդյունաբերական մասշտաբներով:
«Երբ հրադադարն ի վերջո ուժի մեջ մտնի, մենք պատրաստ կլինենք բազմազգ ուժեր ծավալել՝ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու համար»,- հայտարարել է Էնդի Բըրնհեմը:
Add new comment