Submitted by H.Aslanyan on
Զելենսկի

Զելենսկին ժամանել է ԱՄՆ․ նախատեսվում է Թրամփի հետ հանդիպում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ինչպես հայտնում է Meduza-ն, Զելենսկին կմասնակցի հուլիսի 11-ին մահացած ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմի հիշատակի արարողությանը։

ԱՄՆ Կոնգրեսի բոլոր սենատորները հրավիրվել են նաև Զելենսկու հետ հանդիպմանը։ Այն տեղի կունենա այն ժամանակ, երբ ամերիկացի օրենսդիրները քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը։

 

Add new comment