Բաքվում հայ ըմբիշի պատվին բարձրացվել է Հայաստանի եռագույնը
Բաքվում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 48 կգ քաշային կարգի հաղթողի և մեդալակիրների պարգևատրման արարողությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Արարատ Ավետսիյանը պարգևատրվեց բրոնզե մեդալով: Նրա պատվին Բաքվում բարձրացավ Հայաստանի դրոշը:
Արարատ Ավետիսյանը նվաճեց Հայաստանի առաջին մեդալը Բաքվում անցկացվող աշխարհի առաջնությունում:
Այսօր Ջանես Ավետիսյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Մրցակիցը կլինի Ռուստատանը ներկայացնող Ասլան Ձուեւը:
Add new comment