Submitted by H.Aslanyan on
Թրամփ

Թրամփը մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հնարավորությունը՝ Մերձավոր Արևելքում  ամերիկյան ռազմակայաններին Թեհրանի հարվածների պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը քննարկում է արդյոք ամերիկյան զորքերի հետքաշումն Իրանի հարվածներից հետո։

«Ես նման բան չեմ դիտարկում։ Արդյոք ես միշտ պատասխան հարված կհասցնե՞մ․ ըստ էության՝ այո», – նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Add new comment