Submitted by H.Aslanyan on
Նասիմ

Նասիմ Թալեբը մերժել է Ադրբեջանում դասախոսության հրավերը՝ մինչև Ռուբեն Վարդանյանի ազատ արձակումը

Աշխարհահռչակ տնտեսագետ և հրապարակախոս, «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հրաժարվել է Ադրբեջանում դասախոսությամբ հանդես գալ

«Ինձ խնդրեցին գնալ Ադրբեջան՝ դասախոսության։ Ես մերժեցի. նրանք զգալիորեն բարձրացրին իրենց առաջարկը՝ չհասկանալով իմ էթիկան, կարծելով, թե դա տարբերություն կստեղծի։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է»,- գրել է Թալեբը X-ի իր էջում։

Նասիմ Թալեբը լիբանանա-ամերիկացի փիլիսոփա, գրող և ռիսկերի վերլուծաբան է։ Նա հայտնի է անորոշության, հավանականության և «Սև կարապ» գաղափարի վերաբերյալ իր աշխատություններով. գրել է Գոհար Մելոյանը։

«Նրա գրքերը մեծ ազդեցություն են ունեցել տնտեսագիտության, ֆինանսների և որոշումների կայացման ոլորտներում։

Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում:

Այս վարքագիծն ամոթի ու արժանապատվության դաս է հատկապես գերիների հարցով հիմնական պատասխանատուի՝ իշխանության համար»,- գրել է Մելոյանը։

 

 

Add new comment