Submitted by H.Aslanyan on
Թրամփի ուղի

«Թրամփի ուղին» կանցնի խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած երթուղիներով. մանրամասներ

«Թրամփի ուղին» կանցնի խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած երթուղիներով. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել։

«TRIPP-ը անցնելու է Նռնաձոր-Ագարակով, ՀՀ հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած` բոլորիս հայտնի գծով։ 

Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Սրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես Արևելքից Արևմուտք, և դրանք անցնելու են TRIPP-ի Նռնաձոր-Ագարակ երկաթուղով»,- ասաց Փաշինյանը ԱԺ–ում` ներկայացնելով կառավարության ծրագիրը։

Add new comment