Պեսկովը հայտնել է` ինչով է կապված ԿՀՎ ղեկավարի այցը Մոսկվա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը The Washington Post-ին հայտնել է, որ ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա կատարած այցը կապված է ռուսական և ամերիկյան հատուկ ծառայությունների միջև համագործակցության հետ։
Թերթի հարցին, թե որն է եղել Ռեթքլիֆի այցի նպատակը, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ խոսքը «հատուկ ծառայությունների միջև շփումների» մասին է։
Օգոստոսի 25-ի առավոտյան Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք է կատարել Ռիգայից ժամանած ամերիկյան ռազմատրանսպորտային Boeing C-17A Globemaster III ինքնաթիռը։ CBS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ինքնաթիռում եղել է Ռեթքլիֆը, որն առաջին անգամ որպես ԿՀՎ տնօրեն ժամանել է Ռուսաստան՝ Մոսկվայում հանդիպումներ անցկացնելու նպատակով։
Նրա այցը կարող է կապված լինել Ուկրաինայի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման հետ։ Մասնավորապես, կողմերը կարող են քննարկել Անքորիջի պայմանավորվածություններին այլընտրանքային տարբերակներ և Դոնբասի վերաբերյալ ամերիկյան առաջարկները։
Add new comment