«Մոնթե» ֆիլմի հեղինակները ՊՆ-ին դիմել են մասնագիտական աջակցության, ոչ թե ֆինանսավորման համար
«Մոնթե» ֆիլմի համար Genetic Production-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պատերազմական տեսարանների նկարահանմանն աջակցելու համար, ոչ թե ֆինանսավորման։ Այս մասին հայտնում է «Մոնթե» ֆիլմի մեդիա պատասխանատու Արմինե Բրսոյանը։
«Ֆիլմի մտահղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը տարածված տեսանյութում շեշտում է, որ չի եղել աջակցություն պատերազմական տեսարանների նկարահանման հարցում, իսկ նման տեսարաններում կարող են լինել կադրեր, որոնք ՊՆ-ն մասնագիտական հայացքով կարող է ուղղորդել և աջակցել։
Նշենք, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ նկարահանում պահանջում է մանրակրկիտ աշխատանք տվյալ ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի պատերազմական կադրերը լինեն գրագետ և ճիշտ։ Ֆիլմին ցուցաբերված բոլոր մյուս աջակցությունները նկարահանման աշխատանքների շրջանակում են եղել, այլ ոչ ֆինանսական»։
Add new comment