Submitted by detq-editor on
Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

«Հայաստանը պարբերաբար շարունակում է ռազմական և քաղաքական սադրանքները». Բայրամով

Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարության (Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 10-ի) շրջանակում ստանձնած պարտավորությունները։

Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանցի նախարարն ասել է․ «Հայաստանն ամբողջությամբ դուրս չի բերում իր ուժերն ադրբեջանական տարածքներից, օկուպացիայի տակ է պահում ադրբեջանական 8 գյուղ, պարբերաբար շարունակում է իր  ռազմական և քաղաքական սադրանքները»։

Add new comment