Պուտինի խոսքում կարևոր ուղերձ կա՝ Մոսկվան կարիքի պարագայում ոչ մի սահմանային գիծ պաշտպանելու ցանկություն չունի
Հարութ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Բացի նրանից, որ Ռուսաստանը պատրաստ է իր զորքերը հանել Հայաստանից, կա այս հատվածում նաև այլ շատ կարևոր ուղերձ, դա այն է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի միջև (բացի Կիրանցի հատվածից) Մոսկվան կարիքի պարագայում ոչ մի սահմանային գիծ պաշտպանելու ցանկություն չունի։
Նույն վարքագիծը լինելու է Արաքսի երկայնքով ռուս սահմանապահների դուրս բերումից հետո հայ-թուրքական (շփման) գծի հարցում։ Այն դիտարկվելու է ոչ թե, որպես պետական հստակ սահման, այլ «շփման գիծ»։
Մոսկվա՞ն է մեղավոր։ Ոչ։ Բոլոր հարցերի լուծումը յուրաքանչյուր ժողովուրդ պետք է պահանջի իր կողմից ընտրված իշխանություններից, որն էլ գտնելու է լուծումներ «ըստ իր ուղեղի, նպատակների, կարողությունների և ըստ ստեղծված իրավիճակի»։
Հատված 01.09.2026 Բիշկեկում կայացած մամլո ասուլիսից։
Add new comment