Submitted by H.Aslanyan on
Սիրանուշ

Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է․ իրավապաշտպան

Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է․ այս մասին մամուլի ասուլիսում բարերարի շինծու գործի մանրամասները ներկայացնելիս ասել է իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Այստեղ խախտված են ոչ միայն իրավական, բարոյական նորմերը, այլև մարդկային ողջամտության և բանականության սահմանները․․․ Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, դրանցից մեկում նշվում է, որ 2021թ․ նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա, և այս հարձակումներին հակազդելու հետևանքով եղել են զոհեր, կան տուժածներ։ Այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին, և նա քրեական պատասխանատվության է ենթարկվում նաև այս իրադարձության համար»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Նա հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվել է 2022թ․ նոյեմբերի 4-ին, ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ հրամանատարական որևէ լիազորություն չի ունեցել և որոշումների կայացման որևէ շղթայում ներգրավված չի եղել։

 

Add new comment