Իսրայելը չի զսպի իրեն Իրանի կողմից հարձակման դեպքում. Կաց
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը չի զսպի իրեն՝ Իրանի կողմից հարձակման դեպքում և այլ թիրախների շարքում հարվածներ կհասցնի Իսլամական Հանրապետության էներգետիկ օբյեկտներին։
Նա այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ՝ Ռոշ Հաշանա տոնի՝ հրեական Նոր տարվա կապակցությամբ։
«Մենք տեսնում ենք նշաններ, որ Իրանի վրա ուժեղ տնտեսական ճնշումը և ապստամբության ու ռեժիմի փլուզման վախը կարող են նրանց դրդել հուսահատ միջոցների»,- պնդել է Կացը։
Քննարկելով Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակման հնարավորությունը, նախարարը սպառնացել է կոշտ պատասխան միջոցներով։ «Իրանի հարձակումն Իսրայելի վրա կազատի մեզ ցանկացած զսպումից. մենք կհարվածենք բոլոր ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքներին, և կվերադարձնենք և կվերադարձնենք Իրանը քարե դար և խավար», – հայտարարել է նա։
Add new comment