Submitted by H.Aslanyan on
կիև

Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին

Ռուսական ուժերը սեպտեմբերի 8-ի գիշերը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունների տվյալներով՝ երկու մարդ զոհվել է, ևս տասը՝ վիրավորվել։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ հարվածների հետևանքով ավերածություններ և հրդեհներ են գրանցվել Կիևի առնվազն հինգ շրջանում։ 

Սոլոմյանսկի շրջանում հրթիռի բեկորներն ընկել են հինգհարկանի բնակելի շենքի վրա, որտեղ մարդիկ արգելափակված են եղել։ Փրկարարները տասը մարդու դուրս են բերել շենքից։

Add new comment