Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Իրանը, ի պատասխան Պարսից ծոցում իրանական նավթատարների ուղղությամբ ԱՄՆ-ի հարձակումների, հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանում ամերիկյան ԶՈւ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է SNN հեռուստաալիքը։
Հարվածները հասցվել են «Մուվաֆֆաք աս-Սալթի» ավիաբազային՝ Ալ-Ազրաքի շրջանում, և «Արքայազն Հասան» ավիաբազային։ Հորդանանի բանակը կործանիչներ է օդ բարձրացրել՝ իրանական բալիստիկ հրթիռները որսալու համար։
Սեպտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ զինված ուժերը Պարսից ծոցում՝ Խարկ կղզու շրջանում, հրթիռային հարված են հասցրել իրանական նավթատարին։
Դրանից առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել էին Հորմուզի նեղուցում ամերիկյան «խելացի» ստորջրյա սարք հայտնաբերելու և առգրավելու մասին։ Նշվել էր, որ խոսքը ստորջրյա սարքի մասին է, որը «հագեցած է ստորջրյա նավատորմի ոլորտում աշխարհի նորագույն տեխնոլոգիաներով» և անցյալ տարի հանձնվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի սպառազինությանը։ Ստորջրյա սարքի տեսակը և անվանումը չեն հստակեցվել։
Add new comment