Submitted by H.Aslanyan on
ադրբեջան

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով մաքսանենգության համար։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նախկին հյուպատոս Սուլթան Գասիմովը ոսկու մաքսանենգությամբ է զբաղվել։

Քրեական գործը քննել է դատախազությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նախաքննությունն ավարտվել է, և նյութերը ուղարկվել են դատարան։

Գործը շուտով կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։

Սուլթան Գասիմովը 2009-2016 թվականներին եղել է Եկատերինբուրգ քաղաքում Ադրբեջանի Հանրապետության առաջին գլխավոր հյուպատոսը։ 2016 թվականին նա հետ է կանչվել գլխավոր հյուպատոսի պաշտոնից, ապա նշանակվել Ադրբեջանի գլխավոր հյուպատոս՝ Սանկտ Պետերբուրգում։ Նա հետ է կանչվել այս պաշտոնից 2024 թվականի հոկտեմբերի 21-ին։

 

Add new comment