Submitted by H.Aslanyan on
Գալուզին

ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել. Գալուզին

ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել, իսկ այստեղ ֆրանսիացի զինվորների պատկերացնելը դժվար է թեկուզ աշխարհագրական հեռավորության պատճառով։  

Այս մասին ասել է Միխայիլ Գալուզինը։

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալը «Իզվեստիա»-ին ասել է` Մոսկվայում ելնում են նրանից, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է, և դրան իրական այլընտրանք առայժմ չի երևում։

Ռուսաստանը, միևնույն ժամանակ, պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համագործակցության շարունակությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակում։

Add new comment