Submitted by H.Aslanyan on
Իրան

CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել

CBS News հեռուստաալիքը ստացել է բացառիկ լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մի շարք ռազմական օբյեկտներում հասցված ավերածությունների մասշտաբը։ Լուսանկարները փոխանցել են անանուն զինծառայողներ։ Նրանց խոսքով՝ դրանք Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքներն են։

Սաուդյան Արաբիայում գտնվող արքայազն Սուլթանի ավիաբազայում վնասվել է Boeing E-3 Sentry ինքնաթիռը․ դրա պոչային հատվածը պոկվել է։

Քուվեյթում գտնվող Camp Buehring և Camp Arifjan ռազմաբազաներում ավերվել են զորանոցներ, շարժական տներ և տրանսպորտային միջոցներ։

«Սա մեր ռազմաբազաներին հասցված լուրջ ավերածություններ են, որոնց մասին ամերիկյան հասարակությանը չի հաղորդվել։ Մենք աչքներս փակ կանգնած ենք, իսկ մեզ հարվածում են ուղիղ դեմքին», — հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է զինծառայողը։

Add new comment