ԱՄՆ-ն ծրագրում է 2,8 միլիարդ դոլարի զենք վաճառել Իսրայելին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է Իսրայելին վաճառել 2,8 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ զինամթերքի փաթեթ, որը ներառելու է 900 կգ քաշով տասնյակ հազարավոր բարձր արդյունավետության ռումբեր․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պլանավորվող գործարքը, որի մասին ոչ պաշտոնապես տեղեկացվել է զենքի վաճառքի խոշոր գործարքները քննարկող Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին, ներառում է 20 000 MK-84 և 20 000 BLU-117 տեսակի ռումբեր։ Փաթեթի ի հայտ գալու մասին առաջինը հայտնել է «Washington Post» թերթը:
Պետդեպարտամենտը և Իսրայելի դեսպանատունն անմիջապես չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքին:
Add new comment