Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի 2 կործանիչ խոցելու մասին
Եմենի հութիական «Անսար Ալլահ» շարժման զինված կազմավորումները Տաիզ նահանգում որսացել են Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի երկու F-15 կործանիչների։
Այս մասին հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ կործանիչները թռիչք են իրականացրել Սաուդյան Արաբիայի Խամիս Մուշայտ ավիաբազայից և «գնդակոծվել են տեղական արտադրության մի քանի զենիթային հրթիռներով, ինչի հետևանքով ստիպված են եղել անմիջապես նահանջել»։
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները նաև հրապարակել են Եմենում, ըստ իրենց պնդման, խոցված Սաուդյան Արաբիայի F-15 կործանիչի լուսանկարը։
Add new comment