Submitted by H.Aslanyan on
Սպուտնիկ

Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում. Sputnik Արմենիա

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է դիրքերը Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտակայքում։

Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները։

Դիրքերից մեկը տեղակայված է այն հատվածում, որը 1:100 000 մասշտաբի խորհրդային տեղագրական քարտեզով (տեղանքի վիճակը 1986 թ․ դրությամբ, 1990 թ․ հրատարակություն) պատկանում է Հայկական ԽՍՀ տարածքին։

Այս քարտեզի վրա երևացող սահմանը մոտավորապես համընկնում է Google Maps-ում արտացոլվող գծին։ Ադրբեջանական դիրքը մոտ 500 մետր խորանում է Հայաստանի տարածքում և և Այգեպարից մոտ 900 մետր է հեռու։

1990 թվականի քարտեզը կարող է տարբերվել ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզից, որը կողմերն օգտագործել են սահմանազատման առաջին հատվածները համաձայնեցնելիս։

Դիրքի ընդլայնման և ամրապնդման հիմնական աշխատանքները, ինչպես ցույց տվեց Sentinel-2 քարտեզների ուսումնասիրությունը, Ադրբեջանն իրականացրել է 2024 թ․-ի կեսերին։ Ներկայացված կադրերում երևում է տարբերությունը՝ ինչպիսի տեսք ուներ դիրքը 2024 թ․-ին և ինչպիսի տեսք ունի 2026 թ․-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Add new comment