Կրկին զինծառայող է մահացել
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ Չնայած պաշտպանության նախարարը պարբերաբար այցելում է զորամասեր, սակայն, իրավիճակը կարծես չի փոխվում։
Պապիկյանը օգոստոսի 24–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց` իր համար նորություն է, որ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։
Add new comment