Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել են Նյու Յորքում
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը հայտնում է, որ
Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը խոսել են խաղաղության կարևորության մասին։
▪️Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
▪️Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը մատնանշվել է որպես խաղաղության օգուտների գործնական օրինակ։
▪️Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ տարբեր հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու հնարավորության շուրջ, պայմանավորվել են շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը։
Add new comment