2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան
2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը… վառելիքի պայթյունը խլեց հարյուրավոր արցախցիների կյանքեր, գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշել է, որ այս ողբերգությունը մինչ այսօր ավարտված չէ։
«Մարդիկ, որոնք բռնի տեղահանության ճանապարհին փորձում էին փրկել իրենց ընտանիքները, բայց այդպես էլ տուն չհասան։
Եվ այս ողբերգությունը մինչ այսօր ավարտված չէ։
22 մարդ համարվում է անհայտ կորած։ 22 ընտանիք երեք տարի անց էլ սպասում է պատասխանների, սպասում է իր հարազատի ճակատագրի մասին ճշմարտությանը։
Ո՞վ էր պատասխանատու այդ օրերին ՊԲ-ում մարդկանց անվտանգության, վառելիքի կուտակման և տեղի ունեցածի կանխման համար։
Այն ժամանակվա ՊԲ հրամանատարը այսօր տաքուկ տեղավորվել է, պաշտոն ունի, մինչդեռ զոհերի և անհայտ կորածների հարազատները շարունակում են ապրել իրենց ցավով ու անպատասխան հարցերով։ Եվ, ըստ ընտանիքների, մինչ օրս անգամ չի հանդիպել նրանց։
Ոչ պաշտոնը, ոչ էլ ժամանակը չեն վերացնում պատասխանատվությունը։
Զոհերի ընտանիքները իրավունք ունեն պատասխանների։ Անհայտ կորածների ընտանիքները իրավունք ունեն ճշմարտության։ Իսկ պատասխանատուները պիտի պատասխան տալ։
Հավերժ հիշատակ զոհերին։
Ուժ՝ անհայտ կորածների ընտանիքներին։
Արցախի այս ողբերգությունը չպետք է լռության մատնվի»,- նշել է Հակոբյանը։
Add new comment