Submitted by H.Aslanyan on
Զելենսկի

Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին համաձայնության գալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Վկայակոչելով զոհերի մեծ թիվը՝ Թրամփը լրագրողներին ասել է այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նրա խոսքերի մի մասը հրապարակվել է Fox News-ի կողմից։

«Ես ուզում եմ, որ նա բանակցի Պուտինի հետ, և ես ուզում եմ, որ Պուտինը բանակցի նրա հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նա պնդել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ամեն ամիս տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում , և նրանց մոտավորապես 97 տոկոսը զինծառայողներ են։

 

Add new comment