Submitted by detq-editor on
«Հայկական ականները շարունակում են սպանել և խեղել մեր քաղաքացիներին»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Հայկական ականները շարունակում են սպանել և խեղել մեր քաղաքացիներին»․ Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանի ականները շարունակում են սպանել Ադրբեջանի քաղաքացիներին, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

«Հայաստանը շարունակում է հրաժարվել ականների ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց, ինչի պատճառով մենք ամեն շաբաթ զոհեր և վիրավորներ ենք ունենում ականների պայթյունից»,- նշվում է զեկույցում։

Դեռևս ամիսներ առաջ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման ֆոնին Բաքուն Արդարադատության միջազգային դատարանից պահանջել էր «պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և Լաչինի ճանապարհի օգտագործումը՝ Ղարաբաղ «ականներ տեղափոխելու համար»»։

Հարկ է նաև փաստել, որ Ադրբեջանի տեղադրած ականների պատճառով Արցախը պատահարների թվով աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով։

Add new comment