Submitted by H.Aslanyan on
Իրան

Իրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար

Իրանում առաջին անգամ ռազմական պատրաստության դասընթաց են անցկացրել «Janfada» («Զոհաբերություն հանուն Իրանի») կամավորական արշավի ընտրված կին մասնակիցների համար, հայտնում է Mehr-ը։

Դասընթացն անցկացվել է Թեհրանի Իմամ Հուսեյնի հրապարակում գտնվող մարզումային կենտրոնում։

Ծրագրի մասնակիցները պատրաստություն են անցել ամբողջ երկրով մեկ ընդլայնվող կամավորական մոբիլիզացիայի արշավի շրջանակում։ Այն նախատեսում է քաղաքացիների ուսուցում ռազմական հմտություններին, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում գործողություններին։

Դասընթացը դարձել է առաջին նմանատիպ միջոցառումը «Janfada»-ին մասնակցող կանանց համար։ Իրանի իշխանությունները զարգացնում են ծրագիրը՝ ռազմական հակամարտությունների և արտակարգ իրավիճակների պայմաններում գործելու ունակ կամավորների թվի ընդլայնմանն ուղղված ջանքերի ֆոնին։

 

Add new comment