Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում․ Չավուշօղլու
Թուրքիան մտադիր է հանրապետության պատմության երկրորդ հարյուրամյակը վերածել թյուրքական աշխարհի դարի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա հավելել է, որ իր երկիրը ցանկանում է, որ թյուրքական աշխարհն էլ ավելի ուժեղանա։
Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ միասին սկսել է կարևոր դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում։
«Մենք ցանկանում ենք, որ թյուրքական աշխարհն էլ ավելի ուժեղանա։ Թյուրքական աշխարհն արդեն վերագտել է իր վստահությունը։ Մենք ոչ մեկի հետ չենք մրցում, բայց մեր եղբայրությունը և թյուրքական աշխարհի տեղը միջազգային ասպարեզում պետք է ավելի ամուր լինեն»,- ասել է Չավուշօղլուն։
Add new comment