Submitted by H.Aslanyan on
Ալիև

Հայաստանի ներկայիս իշխանությունները մեզ նույնպես տարածքային պահանջներ են ներկայացրել․ Ալիև

Մեղքը չի կարող բարդվել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Սակայն, Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը։

Ըստ APA-ի, նախագահ Իլհամ Ալիևը այս մասին հայտարարել է «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարում ելույթ ունենալիս։

«Ներկայիս Հայաստանի իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեզ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի և անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը», – ընդգծել է պետության ղեկավարը՝ նշելով, որ մենք երբեք չպետք է մոռանանք դա։

Add new comment