Մեզնից թաքցնում են տվյալները. Գոռ Մադոյան
Գոռ Մադոյանը գրում է.
Մեզնից թաքցնում են տվյալները
«Նախնական տվյալներով ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին Պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում», – Ազատությանն ա փոխանցել ՊՆ խոսբակը:
Սա սիրելիներ, նշանակում ա որ ՊՆ-ում ոչ միայն նյարդային են այնքան որ փոխնախարարին են սկսել բլոգիզմի ուղարկել, այլեւ մեզնից սկսել են տվյալներ թաքցնել ու միայն ինֆորմացիայի սպրդելու, հանրային բողոքից հետո են ստիպված հայտնում: Սա նշանակում որ սիստեմը ոչ միայն ավելի թափանցիկ ու հաշվետու չի դառնում, այլեւ հակառակը` բադրիջան-վերմիշելի ստուգայցերի ֆոնին, որոշել են գաղտնի պահել տվյալները, մոլորեցնել հանրությանն ինչքան հնարավոր ա: Սա նաեւ նշանակում ա որ իրենք իրենց ձեռքով էրոզիայի են ենթարկում տեղից էլ մազի վրա կախված վստահությունն ու որոշել են պարզապես ստատիստիկան «մաքուր» պահելու ու իրենց ռեյտինգի համար խաբել մեզ: Սա նաեւ նշանակում ա, որ նման նեղմիտ քայլով պարարտ հող են ստեղծում տարատեսակ` հիմնավոր ու անհիմն շահարկումների համար ու ամբողջ պատասխանատվությունը միայն ու միայն իրենց վրայա: #Արոտավայր այլ կերպ չի լինում, այսինքն խնդիրները ընդունելու, ճանաչելու ու լուծելու փոխարեն, որոշել են ուղղակի խնդիրները կոծկել ու լռեցնել:
Նույն կերպ մի քանի օր չեն հայտնել ադրբեջանցի դասալիքի մասին, չեն հայտնել, հավանաբար, սուսուփուս գտնելու ու հետ տալու համար: Երեկ քննչականից էլ հայտնեցին, որ սահմանահատման քրգործ չի հարուցվել: Սա ահավոր վատ ազդակներ, աննկարագրելի: Որովհետեւ կարա գոմ վիճակ լինի, բարդալ լինի, բայց մարդիկ վստահ լինեն որ իրենցից չեն թաքցնում դա, չեն խաբում ու չեն կեղծում վիճակագրությունը, իսկ սենց այլեւս թե իրավական, թե բարոյական ու էթիկական սահման չկա որ չեն հատում:
Add new comment