Submitted by H.Aslanyan on
Աննասուն

«Ընդամենը մոլորված» արդբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, կրակել նրանց ուղղությամբ. փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Ընդամենը մոլորված» արդբեջանցին․

1․ Սկզբից հարձակվել է երեխաների վրա ու պատանդ վերցրել նրանց։

2․ Ադրբեջանցու հարվածների հետևանքով երեխաներից մեկը կոտրվածքներ ունի ու վիրահատվել է (ԹԱՐՄԱՑՈՒՄ - երեխաներից երկուսն են վնասվածք ստացել, ոչ թե մեկը)։

3․ Երբ մայրը՝ Անի Ավետիսյանը, տուն է հասել, ադրբեջանցին կրակ է բացել երեխաների ուղղությամբ, սակայն մայրը բառացիորեն անձնազոհաբար պաշտպանել է երեխաներին։

4․ Գնդակներից մեկը դիպել է Անիի ձեռքին, ինչի հետևանքով նա կորցրել է 3 մատները։ Մեկ այլ կամ մի քանի գնդակ դիպել են ոտքին, իսկ ավելի կոնկրետ՝ ազդրին ու անոթ վնասել (իսկ սա արդեն կյանքին սպառնացող վնասվածք է)։

5․ Այն պահին, երբ ադրբեջանցին փորձել է վերալիցքավորել ավտոմատը (այսինքն՝ ամբողջ մագազինն արդեն դատարկած է եղել), Անին դանակով խփել է ադրբեջանցու կրծքավանդակին ու գլխին։

6․ Անին հիմա հիվանդանոցում է՝ վերակենդանացման բաժանմունքում։

Իսկ հիմա հիշեք, թե երեկ ոնց էին փորձում թեման լղոզել, թե իբր․

1․ «Առանձնապես բան չկա, զուտ երեխեքը մի թեթև վախեցել են»։

2․ «Չէ, կրակոց-մրակոց չի եղել»։

3․ «Ընդամենը մի թեթև կրունկնա վնասվել»։

Վահագն Մխոյանի էջից...

 

Add new comment