Submitted by H.Aslanyan on
Սիսական

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ է արձակվել. պաշտպան

Միհրան Պողոսյանը ԶԼՄ-ներին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը նրան ազատելու որոշումը կայացրել է հոկտեմբերի 5–ին։

«Ժամկետը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու եկել էր, ու այդ հարցով ՔԿՀ պետը դիմել էր Առաջին ատյանի դատարան, բայց մերժել էին: Մենք դրա հիման վրա բողոքարկեցինք Վերաքննիչ դատարանում, որտեղ որոշվեց բավարարել ՔԿՀ պետի միջնորդությունը և պայմանական վաղաժամկետ ազատ արձակել Աշոտ Մինասյանին»,- ասաց պաշտպանը:

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` «Աշոտ Երկաթը», 2025թ–ի հոկտեմբերի 16–ին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։
Նա մեղադրվում էր ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու մեջ։

Add new comment