Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անձանց տվյալների հետ
Ադրբեջանական կողմը հայտարարում է, թե Հայաստանին առաջարկել է համապատասխան ԴՆԹ նմուշներ տրամադրել՝ հայ զինծառայողներին պատկանող մարդկային աճյունների նույնականացման համար։
Ադրբեջանական կողմի խոսքով՝ փորձաքննությունների ընթացքում, իբր, չի արձանագրվել ԴՆԹ պրոֆիլների համընկնում այն 50 անձանց հետ, որոնք, ըստ հաղորդումների, անհետ կորած հայեր են, և որոնց տվյալները Հայաստանը ներկայացրել է 2026 թվականի հունվարին:
Ադրբեջանից նշել են, թե «այս նպատակով հայկական կողմին առաջարկվել է տրամադրել համապատասխան ԴՆԹ նմուշներ»։
Add new comment