ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդների ջանքերը սառեցված են
ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը կասեցվել են, հայտնում է սաուդյան Al-Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրին։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդների ջանքերը սառեցված են»,-հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցի հարցն այլևս Վաշինգտոնի առաջնահերթությունների թվում չէ, քանի որ, ինչպես պնդում է հեռուստաալիքի զրուցակիցը, Իրանը «կորցրել է դրա նկատմամբ վերահսկողությունը»։
Ընդ որում, ինչպես հավելել է աղբյուրը, ԱՄՆ-ն շարունակում է Թեհրանից պահանջել միջուկային ծրագրի հետագա զարգացումից հրաժարվելու պարտավորություններ ստանձնել։
Մինչդեռ Իրանի ներքին գործերի նախարար Էսքանդար Մոմենին հայտնել էր, որ Կատարը, որը միջնորդ է հանդես գալիս Թեհրանի և Վաշինգտոնի միջև, ներկայացրել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված իր առաջարկները։
Add new comment