Submitted by H.Aslanyan on
Այց

ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՊՆ ռազմական ոստիկանություն

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն։

Ռազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ 

Հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին է ներկայացվել ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։ Հաջորդիվ ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ռազմական ոստիկանության ղեկավարությանը և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

ՀՀ ՊՆ

Add new comment