Այսօր Ուկրաինայի հարցով նիստ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Այն նախատեսված է տեղական ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին):
Միևնույն ժամանակ Axios-ը հայտնում է, որ ամերիկացի բանակցողներ Ուիտկոֆը և Քուշները կարող են հոկտեմբերին մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար:
Իսկ արդեն այսօր նրանք Ուկրաինայի ներկայացուցիչների հետ կքննարկեն «նոր միասնական առաջարկը, որն ընդգրկում է հակամարտության բոլոր ասպեկտները և ուղղված է պատերազմի դադարեցմանը», գրում է NewsNation-ը։ Հանդիպմանը կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։
Add new comment