Submitted by H.Aslanyan on
Ալիև

Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև

Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին: Այս մասին ասել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ադրբեջանը նաև պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին և նույն տարվա աշնանը կազմակերպել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը», - ընդգծել է պետության ղեկավարը։

Ալիևը նաև երախտագիտություն է հայտնել 2027 թվականին ԱՊՀ-ում Ադրբեջանի համանախագահության որոշմանն աջակցելու համար:

«Մենք սա գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ բարձր վստահության վկայություն և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել ընդհանուր խնդիրների իրականացմանը»,- նշել է նա:

 

Add new comment