Submitted by H.Aslanyan on
Զելենսկի

«Տվեք մեզ 60-օրյա հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրություններ». Զելենսկի

Եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի, ապա Ուկրաինայում նախագահական ընտրություններ կկազմակերպվեն։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ արձագանքելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք։

«Խնդրում եմ, փոխանցեք Պուտինին. տվեք մեզ երկու ամիս՝ 60 օր լիակատար հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրություններ»,- ասել է Զելենսկին ABC հեռուստաալիքի «This Week» հաղորդման եթերում։

Զելենսկին հայտարարել է, որ իրենց առաջնորդին ընտրելը «ուկրաինացիների գործն է», և նշել, որ Պուտինը նույնպես կցանկանար փոխել Ուկրաինայի ղեկավարին։

Add new comment