Submitted by H.Aslanyan on
Վարդան

Մահացել է ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Մալխասյանը

Մահացել է Վարդան Մալխասյանը: Նա ավտովթարի էր ենթարկվել ու գտնվում էր կոմայի մեջ։ 

Վարդան Մալխասյանը հայ ազատամարտիկ է, Ղարաբաղյան պատերազմի մասնակից և հասարակական-քաղաքական գործիչ: Եղել է «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավարներից մեկը:

 2006 թվականին ձերբակալվել է և դատապարտվել 2 տարվա ազատազրկման (ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով՝ իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր անելու մեղադրանքով), իսկ 2008 թվականի դեկտեմբերին ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Add new comment