Submitted by D.Guyumjyan on
DETQ

Պակիստանի վարչապետն Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնումը համարում է խաղաղության ուղերձ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնումը և պատվիրակությունների փոխանակումը տարածաշրջանի համար խաղաղության և հույսի ուղերձ են։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Շարիֆը շեշտել է, որ Պակիստանը ողջունում է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ամրապնդումը։ Նա մատնանշել է Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների վերջին հանդիպումը՝ ասելով, որ Թեհրանի և Էր Ռիադի միջև տարաձայնությունները կարգավորելու նպատակով կամրջի ստեղծումը նշանակալի ձեռքբերում է։

Շարիֆը նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում պաղեստինցիների դեմ սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ․) բռնությունների աճի կապակցությամբ:

Պակիստանի վարչապետը հավելել է, որ իր երկիրն աջակցում է մուսուլմանական երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

Add new comment