Բողոքի ալիք Բաքվում և «անկյունաքարային բոնուս» Երևանից. Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը «Առավոտին».
Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ալիքի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածում Երեւանից, որտեղ խոսելով «պատմություն ստեղծելու» մասին, հայտարարում է, որ պետք է կենտրոնանալ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ վավերացման վրա։ Ընդ որում, այդ խնդրի լուծումը նա համարում է Հայաստանի «հարատեւության անկյունաքար»։
Ի՞նչ է ստացվում։ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման պայման է դիտարկում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը եւ դրանից Անկախության հռչակագրի հղման չեղարկումը։ Դա այլ բան չէ, քան Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական հիմքի վերանայում, չեղարկում, ըստ էության՝ «զրոյական կետից» ձեւակերպում։
Ադրբեջանն այդպիսով փորձում է ազատվել մի հետագծից, որը նրա համար բավականին խնդրահարույց է, քանի որ Ադրբեջանն այդ պետության հետ՝ Իլհամ Ալիեւն այդ պետության ղեկավարների հետ բանակցել է Արցախի հարցի խաղաղ կարգավորման համար, միջազգային իրավունքի երեք սկզբունքների շրջանակում, որոնց շարքում թե ինքնորոշման իրավունքը, թե ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառումը։
Ըստ էության, Ադրբեջանն այդպիսով ոչ թե ապահովագրում է իրեն Հայաստանի հավակնություններից՝ Ալիեւը ամենից լավ գիտի, որ Սահմանադրությունն ու Հռչակագիրը որեւէ կերպ հավակնություն չեն Ադրբեջանի հանդեպ, այլապես Հայաստանն այդ փաստաթղթերով չէր կարող դառնալ ՄԱԿ եւ միջազգային այլ կառույցների անդամ, կամ Ադրբեջանը գոնե մեկ անգամ դժգոհած կլիներ այդ անդամության դեմ։ Ալիեւն ուզում է սկսել Հայաստանի իրավաքաղաքական պատմությունը «զրոյական կետից»։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։
Add new comment