Բաքուն Անկարային կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին
Ադրբեջանի իշխող «Միասնական Ադրբեջան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին չմիջամտել երկրի ներքին գործերին։
Պատճառը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակումներն են, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի և «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների մեկնաբանությունները, որոնցում քննադատվում են ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները։
Հայտարարության մեջ նշվում է, որ նման զգայուն թեմաների օգտագործումը քաղաքական մանիպուլյացիաների և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով անթույլատրելի է։
Add new comment