Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը հիջաբի արգելքի դեմ հնչող քննադատությունը որակել է որպես դիտավորյալ տեղեկատվական հարձակում՝ թիրախավորելով Թուրքիային և Իրանի Իսլամական Հանրապետությանը: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտներին ու ուսուցիչներին դպրոց չթողնելու դեմ դժգոհությունների շարունակման պայմաններում խորհուրդը քննադատությունը ներկայացրել է որպես հանրային կարծիքը մանիպուլացնելու և երկրի ներքին գործերին միջամտելու փորձ:
Խորհուրդը չի անդրադարձել հիջաբի արգելքի՝ կրթության իրավունքի և դավանանքի ազատության վրա ազդեցության մասին քննադատությանը, փոխարենը թիրախավորել է քննադատողներին: Արտերկրի ակտիվիստներին, քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին մեղադրել է Ադրբեջանի դեմ արշավներին մասնակցելու մեջ:
Խորհուրդը հատկապես Թուրքիայից և Իրանից Telegram-ում, X-ում և TikTok-ում կատարված գրառումները որակել է որպես տեղեկատվական հարձակում:
Հայտարարության մեջ նմանատիպ գրառումներն ու ընդհանուր հեշթեգի օգտագործումը ներկայացվել է որպես համակարգված տրոլային հարձակում: Խորհուրդը նշել է, որ անանուն հաշիվների միջոցով քաղաքացիներին հրահրում են խախտելու հասարակական կարգը, ուստի կոչ է արել կառավարությանը քայլեր ձեռնարկել:
Add new comment