Ուկրաինայում հակամարտության կողմերը կհասնեն կարգավորման, բայց արդեն առանց Զելենսկու. Թրամփ
Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ Թրամփը հերթական անգամ խոսել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
▫️Զելենսկու հետ ավելի դժվար է պայմանավորվել, քան Պուտինի։
▫️Ես Զելենսկու մեծ երկրպագուն չեմ, նրա իշխանությունը կործանեց Ուկրաինան։
▫️Թրամփը «այլանդակություն» է անվանել Կիևի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանին՝ ի հեճուկս ԱՄՆ-ի խնդրանքների։
▫️Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի։ Հակամարտությունը պետք է ավարտվի շուտով։
The New York Times-ը գրում է, որ Վենսը, Քուշները և Ուիտկոֆը վերջին ամիսներին բազմիցս դիմել են Զելենսկուն՝ խնդրելով չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա։
Add new comment