Submitted by H.Aslanyan on
Մհեր

Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան

Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Չկա համաձայնություն։ Ցանկացած հարց, որը ֆորմալ քննարկվում է, որի շուրջ կա աշխատանքային քննարկում, մենք հրապարակում ենք»,- նշեց նա։

Փոխվարչապետն ասաց, որ ադրբեջանական կողմի հետ ունեցել են 13 հանդիպում, բոլոր հանդիպումների վերաբերյալ էլ եղել է պաշտոնական հրապարակում։

Մհեր Գրիգորյանը պնդեց՝ աշխատանքային հանդիպման շրջանակներում անկլավ-էքսկլավների հարցի շուրջ քննարկում չի եղել, եթե լիներ՝ հաղորդագրություն կլիներ։

 

Add new comment