Ներխուժե՞լ, մոլորվել է այդ մարդը. Ալեն Սիմոնյանը` Շաքի մտած ադրբեջանցի զինվորի մասին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը նեղվում է, երբ ասում են, որ ադրբեջանցին ներխուժել է Շաքի։
«Ներխուժե՞լ, մոլորվել է այդ մարդը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Նա հավատացրեց, թե առաջին իսկ պահից Ադրբեջանից տեղեկացրել են զինվորի անհետանալու մասին։
Հարցին՝ եթե մոլորվել էր՝ ինչո՞ւ չէր գալիս հանձնվեր ՀՀ իշխանություններին՝ Սիմոնյանն ասաց, որ գնացել է հաց ուտելու։
«Տունը դատարկ է եղել, օտար տարածք է եղել իր համար, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է, որքան հասկանում եմ՝ ինքը վիրավոր է եղել կամ առողջական խնդիր է ունեցել։ Սա հասարակ քրեական հանցագործություն է, իսկ ներխուժել բառը ենթադրում է, որ դիմադրություն կա, պայքար ես տալիս։ Ասում եմ՝ մոլորվել է, մեր մոտից էլ շատ մարդ մոլորվել է»,- նշեց ՔՊ-ականը։
Add new comment