Submitted by H.Aslanyan on
Եմեն

Եմենի հութիները սկսել են Թաիզի գրավման գործողությունը

Եմենյան «Անսար Ալլահ» շարժման զինված կազմավորումները (հութիներ) վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզ քաղաքից հակառակորդներին դուրս մղելու գործողությունը, հաղորդում է Hamer Intel-ը։

Ստացվող հաղորդագրությունների համաձայն, հարձակումն իրականացվում է արևմտյան, հյուսիսարևմտյան և հարավային ուղղություններից։

Քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Եմենի հարավ-արևմուտքի նկատմամբ վերահսկողության համար։ Քաղաքը գտնվում է երկրի մայրաքաղաք Սանայից մոտավորապես 256 կմ հարավ և համարվում է Եմենի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը։ Գնահատականների համաձայն, նրա բնակչությունը կազմում է շուրջ 600 հազար մարդ։

Ներկայումս Թաիզը շարունակում է մնալ հութիների և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերի միջև դիմակայության առանցքային սահմանագծերից մեկը։

 

 

 

Add new comment