Submitted by H.Aslanyan on
Զելենսկի

Զելենսկին բանակցել է Թրամփի ներկայացուցիչների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Կողմերը քննարկել են Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման արդյունքները և դիվանագիտական գործընթացում հետագա քայլերը։

«Խաղաղությունը գալիս է միայն ուժի և վստահության վրա հիմնված համագործակցության շնորհիվ»,- գրել է Զելենսկին իր Telegram-ալիքում։

Ըստ նրա` ուկրաինական և ամերիկյան թիմերը մշտական կապի մեջ են և պատրաստում են նոր դիվանագիտական նախաձեռնություններ։ Ինչպես նշել է նախագահը, Կիևը ձգտում է, որպեսզի Վաշինգտոնի դիրքորոշումը մնա ուժեղ և նպաստի խաղաղության հասնելուն։

Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան շարունակում է ամերիկացի գործընկերներին տեղեկացնել ռուսաստանյան գնդակոծությունների և հակաօդային պաշտպանության հարցում երկրի կարիքների մասին։ Նրա կարծիքով, այս հարցերի լուծումը մեծապես կախված է ԱՄՆ դիրքորոշումից։

«Ուկրաինան նաև հետագայում է պատրաստ աշխատել կառուցողականորեն, ազնվորեն և հանուն իրական արդյունքի»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Նա շնորհակալություն է հայտնել այն ամերիկացիներին, որոնք աջակցում են այս մոտեցմանը և Ուկրաինային։

Add new comment