Submitted by H.Aslanyan on
Արաղչի

ԱՄՆ-ի հետ պատերազմից հետո Իրանն ամրապնդել է իր պաշտպանական կարողությունները. Արաղչի

Իրանն ամրապնդել է իր պաշտպանական կարողությունները՝ հիմնվելով Միացյալ Նահանգների հետ հակամարտությունից ձեռք բերված փորձի վրա, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նա ընդգծել է, որ Թեհրանը երբեք չի տրվի սպառնալիքներին։

«Ինքնապաշտպանության մեր պատրաստվածությունն ավելի մեծ է, քան նախորդ հակամարտությունների ժամանակ էր։ Մենք փորձ ենք ձեռք բերել ԱՄՆ-ի հետ հակամարտությունից և լիովին ունակ ենք պաշտպանել մեզ»,- շեշտել է նախարարը։

Արաղչին նշել է, որ Իրանը պատրաստ է հնարավոր նոր հարձակման, սակայն միաժամանակ բաց է դիվանագիտական լուծումների համար։ Նա հայտնել է, որ Թեհրանը ամերիկյան կողմին է ներկայացրել համաձայնագրի նոր առաջարկ։

«Մենք Միացյալ Նահանգներին ենք ներկայացրել այսպես կոչված «յոթօրյա ծրագիրը»։ Ամերիկյան կողմը ներկայացրել է իր դիտողությունները, որոնց վերաբերյալ մենք այժմ պատասխան ենք պատրաստում։ Մեր տեսանկյունից՝ «յոթօրյա ծրագիրը» դեռևս ուժի մեջ է։ Եթե Վաշինգտոնը կատարի Թեհրանի պայմանները, ապա ծրագրի իրականացման վեցերորդ օրը կբացվի Հորմուզի նեղուցը, իսկ յոթերորդ օրը կմեկնարկեն բանակցությունները»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարը։

Add new comment